19:39  ,  6 հուլիսի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Այսպիսի մեծ ակումբում խաղալով՝ հարգում եմ հորս հիշատակը

Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել անգլիական ակումբի ղեկավարությանն ու պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին վստահության համար:

«Շատ հպարտ եմ, որ դարձա «Մանչեսթեր Յունայթեդի» մասնիկը: Հաղթանակների հարուստ պատմությունով ակումբում եմ: Հույս ունեմ երկար տարիներ դառնալ այդ պատմության մի մասը: Շնորհակալ եմ ակումբի եւ Ժոզե Մոուրինյոյին վստահության համար:

Եվ ամենագլխավորը՝ հավատում ե, որ այսպիսի մեծ ակումբում խաղալով, հարգում եմ հորս հիշատակը՝ մանկությանս տարիներին ինձ տված ներշնչանքի եւ խթանի համար»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր՝ եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Տրանսֆերի պաշտոնական արժեքը չի հրապարակվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում